Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:42 04-07-2025

Փաստորեն հա՛մ դատախազ եք, հա՛մ օպերի ֆունկցիա եք կատարում․ Ագնեսա Խամոյանը՝ Աննա Վարդապետյանին

«Շնորհավորում եմ ձեզ, դուք ՀՀ 3-րդ հանրապետության պատմության առաջին և միակ դատախազն եք, որի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվում։ Փաստորեն համ դատախազ եք, համ օպերի ֆունկցիա եք կատարում»,- ԱԺ-ում, դիմելով Աննա Վարդապետյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նրա խոսքով Արծվիկ Մինասյանի քրեական գործն ամբողջությամբ ապօրինի է և քաղաքական․ «Արծվիկ Մինասյանը նախարար է նշանակվել 2016 թվականի սպետեմբերի 27-ին, ենթադրայալ ապօրինի փաթեթը նախարարություն մուտք է արվել հաջորդ օրը։ Ուզում եք ասել՝ 24 ժամվա նշանակված նախարարը հանցավոր կապի մեջ է եղե՞լ ենթադրյալ հանցագործների հետ։ Դուք միայն մեջբերում էիք Արծվիկ Մինասյանի ցուցունքը, չասացիք, թե այլ անձինք ովքե՞ր են, որոնք ցուցմունքներ են տվել։ Ստացվում է՝ Մինասյանը ցուցմունք է տվել ինքն իր դեմ։ Մեղադրում եք Արծվիկ Մինասյանին, որ չի ստուգել փաթեթի օրինականությունը, բայց դրա լիազորությունները ի պաշտոն չի ունեցել։ Դա նույնն է, որ վաղն այդ ամբիոնից ձեր դեմ մեղադրանք ներկայացվի նրա համար, որ նախաքննական մարմնի ներկայացրած փաստերը չեք ստուգել ու գործեր եք հարուցել։ Այս տրամաբանությամբ, ձեզ վաղը մեղադրանք է ներկայացվելու։ Դուք Հայաստանում օրինականություն չեք ապահավում, Փաշինյանի համար եք ենթրադրյալ օրինականություն հաստատում»,- ասաց Խամոյանը։

Գլխավոր դատախազը պատասխանեց․ «Կխնդրեմ ձեր իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանցից լրացուցիչ ճշտել, որ հաջորդ անգամ ձեզ անհարմար վիճակում չդնեն, հաղորդումը տարբերվում է քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու տարբերակով լրատվամիջոցներին ուղարկված, այդ թվում ընդդիմադիր լրատվամիջոցներին, հրապարակումներից։

Արծվիկ Մինասյանը զբաղեցրել է նախարարի պաշտոնը 2016 թվականից մինչև 2018 թվականը։ 2016 թվականի սեպտեմբերի 28–ին ստացել է Աշոտ Գնդոյանի գրությունը, դրանից հետո 2016 թվականի հոկտեմբերի հինգին Մինասյանի նախագահությամբ կայացել է նիստ և միանձնյա որոշվել է Կառավարություն ներկայացնել փաթեթ , 2016 թվականի հոկտեմբերի վեցին գրությունն ուղարկվել է, 2016 թվականի հոկտեմբերի 27–ին ստացվել է պատասխան նախարարական կոմիտեից և Կառավարությունից հավանություն տրվել մրցույթի անցկացման համար։ Մինասյանին հստակ հանձնարարություն է եղել ապահովել մրցույթի թափանցիկությունը, անցկացվել է մրցույթ, ներկայացվել է երկու անձի հայտ, որոնք երկուսնն էլ փոխկապակցված են Օհանյանի հետ»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը