Թուրքիայի առաջին տիկինը՝ Էմինե Էրդողանը, հանդիպել է կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Լևոն XIV-ի (Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոն) հետ։
Էմինե Էրդողանը մասնակցել է «Եղբայրության վրա հիմնված տնտեսություն. էթիկական բազմակողմանիություն» խորագրով միջոցառմանը։
Հռոմի պապի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Գազայում, իսլամաֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարը, ինչպես նաև կլիմայական փոխոխությունների դեմ պայքարի վերաբերյալ հարցերը։
Էմինե Էրդողանը կոչ է արել Հռոմի պապին Գազայի հարցում բարձրացնել քրիստոնեական աշխարհի աջակցության ձայնը՝ մշտական հրադադարի և հումանիտար օգնության մատակարարման համար։
Աղբյուր` Ermenihaber