Թուրքիան և Ֆրանսիան սկսել են համատեղ միջուկային նախագիծ
copy image url

Թուրքիան և Ֆրանսիան սկսել են համատեղ միջուկային նախագիծ

Արտաքին 5 ժամ առաջ - 20:06 03-07-2025
Թուրքական «ThorAtom» և ֆրանսիական «NAAREA» ընկերությունները սկսել են համատեղ նախագիծ՝ հալված աղի տեխնոլոգիայի հիման վրա փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ մշակելու համար:

Նոր սերնդի այդ ռեակտորները կկիրառվեն ինչպես էլեկտրական, այնպես էլ ջերմային էներգիայի արտադրության համար։

Ընկերությունների միջև ստորագրված համաձայնագիրը հրապարակվել է Անկարայում անցկացված 11-րդ միջուկային էլեկտրակայանների գագաթնաժողովում, որը կազմակերպվել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աջակցությամբ։

Նշվում է, որ «ThorAtom»-ն առաջին մասնավոր ընկերությունն է Թուրքիայում, որը զբաղվում է 4-րդ սերնդի ռեակտորների մշակմամբ:

Ermenihaber

Ամենից շատ դիտված