Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:00 02-07-2025

Ալավերդու կանաչ գոտիներում մարդաբոյ խոտ է, ծառ ու ծաղիկ չի տնկվել. ալավերդցի

Տարիներ շարունակ Ալավերդին հանքարդյունաբերական ընկերությունների կողմից վճարված գումարներից պետությունից ստանում է մասհանումներ, այլ կերպ ասած՝ բնապահպանական վճարներ, որոնք ուղղվում են ազդակի համայնքների բնապահպանական եւ առողջապահական ծրագրերի իրագործմանը:

Բնապահպանական ծրագրերի շրջանակում տարիներ շարունակ Ալավերդիում իրականցվում էին կանաչապատման աշխատանքներ: Քաղաքի սիզամարգերում, կանաչ գոտիներում յուրաքանչյուր գարնան տնկվում էին ծաղիկներ ու ծառեր: Այս տարի թերեւս առաջին անգամն է, երբ նման աշխատանքներ քաղաքում չեն իրականացվել: Սա այն դեպքում, երբ համայնքը ստացել է մոտ 170 մլն դրամ բնապահպանական վճար:

Ալավերդու թաղամասերի կենտրոնների օղակաձեւ սիզամարգերում ծաղիկների փոխարեն առատ խոտածածկ է, անխնամ, որոնք նույնսիկ խանգարում են նախկինում տնկված ծառերի աճին: Մտահոգ ալավերդցիները նշում են, որ նման անտարբերություն քաղաքի կանաչապատ գոտիների հանդեպ երբեւէ չեն տեսել:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը