Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:20 29-06-2025

Պայթյուն-հրդեհ՝ Երևանում. Kia-ն վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Ալիխանյան եղբայրներ փողոցում՝ ժողովրդին հայտնի ֆիզիկայի ինստիտուտի գարադոկում, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է առաջացել «Kia» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, իսկ ավտոմեքենան էլ պայթյունի վայրից մոտ 25 մետր առաջ է ընթացել, անցել բազալտե եզրաքարերի վրայով և հայտնվել կանաչ գազոնում։

Վարորդը այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին