Ներքին 1 տարի առաջ - 12:53 29-06-2025

Էջմիածնում կազմակերպվելու է ստորագրահավաք՝ ի պաշտպանություն եկեղեցու և քաղբանտարկյալների

Կիրակի՝ հուլիսի 29-ին, Բրբանքի Էջմիածնական թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդաց Մայր Տաճարի բակում պատարագից հետո Էջմիածնի զորակցական հավաք է լինելու.

Նույն տեղում կազմակերպվելու է զորակցական ստորագրահավաք հետևյալ ուղերձով.

«Հայաստանի գործող իշխանությունը փորձում է ավարտին հասցնել այն, ինչ դարերով ձգտել են մեր թշնամիները։ Հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու, ազգային արժեքների և ինքնության դեմ պատերազմի հստակ արտահայտություն են։

Պահն օրհասական է։
Վերահաստատում եմ իմ անվերապահ աջակցությունը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Պահանջում եմ՝

Դադարեցնել հալածանքները

Ազատ արձակել Միքայել և Բագրատ Արքեպիսկոպոսներին, Սամվել Կարապետյանին ու մյուս ապօրինաբար կալանավորվածներին»։

Կիլիկիո թեմի բոլոր եկեղեցիներում քարոզների ընթացքում փոխանցվելու է միասնական պատգամ՝ ի պաշտպանություն Էջմիածնի։

Սամվել Կարապետյանի ընտանիքի նախաձեռնությամբ, մեր ընկերների աջակցությամբ, պատրաստվում են հատուկ տեսանյութեր՝ Սամվելի առնչությամբ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում