Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:05 28-06-2025

Փաշինյանը հանձնարարել է Կաթողիկոսի անձնական կյանքի մասին տվյալներ հավաքել. Արման Թաթոյան

Եկեղեցու դեմ այս գործընթացն ունի միմիայն քաղաքական ուղղորդում։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Գրում է Tert.am-ը։

«Շատ ակնհայտ է, որ վարչապետը քաղաքական հրահանգներով ուղղորդում է իրավապահների գործողությունները։ Նա անթաքույց դա ցույց է տալիս։ Շատ դժվար է այս ամենը իրավական գործընթաց կոչել»,-ասել է Թաթոյանը։

Թաթոյանը նաև նշեց, որ ՔՊ-ականները, թաքնվելով հավատավոր քրիստոնյանի շղարշի տակ, հստակ ատելության խոսք են տարածում, վարկաբեկում եկեղեցականներին, փորձում հեղինակազրկել Հայ առաքելական եկեղեցին։

«Այս ամենի հետևանքն այն է, որ հասարակությունը պառակտվում է, անհանդուրժողականությունը մեծանում է և լուրջ անվտանգային խնդիրներ են առաջանում երկրի ներսում։ Սա հստակ գնահատական է՝ հիմնված փաստերի վրա։ Փաշինյանը համապատասխան մարմիններին հանձնարարվել է տեղեկատվություն հավաքել Կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ: Այս տեղեկատվությունը հայտնվել է հանրային ոլորտում և չի հերքվել»,- ասել է Թաթոյանը։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները