Ներքին 1 տարի առաջ - 23:27 26-06-2025

Միքայել Սրբազանի պաշտպանության խումբ է ձևավորվում

Փաստաբաններ պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը գրում է․

Ինչպես պարզ է դարձել ԶԼՄ հրապարակումներից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, որը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասին (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։

Ըստ ԶԼՄ հրապարակումների Շիրակի թեմի առաջնորդը նախկինում՝ 2023թ․ սեպտեմբերի 26-ին «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան» կարծիքն է արտահայտել:

Ընդ որում, դեռևս 2023թ․ հոկտեմբերի 4-ին Civic.am կայքում նյութ էր հրապարակել «Հայաստանում ռազմական հեղաշրջման կոչ արած Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի հայտարարությամբ պայմանավորված վարույթ այս պահին առկա չէ» վերտառությամբ, որտեղ նշվել էր հետևյալը․ «Դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը և Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Civic.am-ի հարցին ի պատասխան նշեցին, որ այս պահի դրությամբ նախաձեռնված վարույթ առկա չէ»:

Տես նյութը՝ https://civic.am/news/109436-mikayel-ajapahyan

Ակնհայտ է, որ իրավապահ մարմինները Միքայել սրբազանի կարծիքի մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված հանցակազմի հատկանիշներ իրավացիորեն չեն նկատել:

Քննարկվող հանցակազմի իմաստով իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր չեն կարող համարվել իշխանության քննադատությունը, իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության հիմնավորումը, հրաժարականի պահանջը, ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու կոչը կամ կազմակերպումը, փոխաբերական իմաստով արված արտահայտությունները, անեծքները․․․:

Հանցակազմի առկայության համար էական է, որ կոչերը լինեն բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելով ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ: Մինչդեռ Միքայել սրբազանի` անցյալին վերաբերող քննադատական խոսքը որևէ հետևանք չի առաջացրել և չէր կարող առաջացնել: Հակառակ մեկնաբանության դեպքում, իրավապահ մարմինները պետք է բազմաթիվ քրեական վարույթներ նախաձեռնեն հրապարակային անեծքներ տվող մարդկանց:

Իշխանության հակաեկեղեցական շարժման այս հերթական գործողությունից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին պաշտպանելու նպատակով ձևավորում ենք փաստաբանների պաշտպանական խումբ:

Փաստաբանների մեծամասնությունը միշտ էլ կանգնել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին:
Այն փաստաբանները, որոնք կցանկանան միանալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին պաշտպանելու խմբին, թող անձնական նամակով կամ մեկնաբանությունների հատվածում տեղեկացնեն:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով