Ներքին 1 տարի առաջ - 17:35 24-06-2025

Ազգին «կրթող» Աննա Հակոբյանն իր գրառման մեջ սխալ է կիրառել «մեղանչել» բառը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան կիր էջում գրառում է արել՝ անդրադառնալով civic.am-ի «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով նյութին։

«Եթե որեւէ մեկը իրեն գտավ այս պետական դավաճանության պլանում, նախ ցավակցում եմ, բայց նաեւ հորդորում եմ մեղանչել։ Հավանաբար մինչեւ վերջ չեք էլ պատկերացրել ում եւ ինչին եք ծառայում։
Ասում ա՝ «շշուկային ապատեղեկատվություն տարածողներ»։

Տո էս 7 տարի է շշուկով էլ, ոռնալով էլ ապատեղեկատվություն եք տարածում, այ ողորմելիներ
Ասում ա՝ «Անեծքի ծրագիր»։

Մենք էլ մտածում ենք էսքան անեծքն ո՞ւմ ծոցից է հորդում։ Դու մի ասա՝ Կտրիճի
Ասում ա՝ «թիրախային ապատեղեկատվություն «գաղտնի բանակցությունների» մասին»։
Ինչի նո՞ր եք սկսելու։ Բա 5 տարի ո՞վ է վնգստում 5 միլիարդ դոլարով հող ծախելու մասին։ Իմ «գաղտնի» շփումների, «միջնորդների» մասին։

Ողորմելի եք։ Ցածր եք։ Պետական դավաճան եք։ Անհայրենիք եք։ Երկիր ծախող եք։ Օտարի ստրուկ եք։ Անբարոյական եք։ Պիղծ եք։ Արյուն ուրացող եք»։

Ուշագրավ է, որ ապաշխարելու փոխարեն Աննա Հակոբյանը հորդորել է «մեղանչել»։ Իսկ ավելի ուշ շտկել է սխալը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին