Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 11:16 21-06-2025

Բժշկական առեղծված․ տղամարդը նորմալ կյանք է վարում, չունենալով ուղեղի 90%-ը․ The Lancet

44-ամյա ֆրանսիացի տղամարդը ապշեցրել է գիտնականներին։ Չնայած ուղեղի 90 տոկոսի բացակայությանը, նա լիովին գործունակ է՝ ունի աշխատանք, ընտանիք և 84 IQ: Նրա մոտ ախտորոշվել է հիդրոցեֆալիա՝ վիճակ, որի ժամանակ ուղեղ-ողնուղեղային հեղուկը լցնում է գանգը՝ փոխարինելով ուղեղային հյուսվածքը։ Նրա ուղեղից մնացել է միայն բարակ շերտ։

Այս վիճակում տղամարդն ապրում է անկախ կյանքով և աշխատում պետական համակարգում։ Նմանատիպ դեպքը մարտահրավեր է նետում ավանդական պատկերացումներին, ըստ որոնց՝ ուղեղի որոշակի շրջաններն են պատասխանատու գիտակցության, մտածողության ու անձի ինքնագիտակցության համար։

Ճանաչողական հոգեբան Ակսել Քլիրեմանսը մեկնաբանում է, որ այս դեպքը ցույց է տալիս ուղեղի բացառիկ պլաստիկությունն ու վերակազմավորման կարողությունը։ Նրա խոսքով՝ գիտակցությունը, հնարավոր է, առաջանում է ոչ թե ուղեղի մեկ կոնկրետ մասում, այլ սովորելու և հարմարվելու համակարգային կարողություն է։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում