Երևան +10°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:47 16-03-2022

Նիկոլ Փաշինյանը այցելել է բժշկական համալսարան․այնտեղ ուղեղի հետազոտման կենտրոն է բացվել

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Բժշկական համալսարան, որտեղ տեղի է ունեցել ‹‹Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի›› բացում:
Գիտակրթական կենտրոնը զբաղվելու է ուղեղի հետազոտությամբ և տարբեր տեսակի հիվանդություններով, ինչպիսին է օրինակ Ալցհայմերի հիվանդությունը: Հիմնական փորձը նախնական փուլում արվելու է կենդանիների վրա, և եթե հաջողվի, հետագայում զարգացվելու է:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Oragir.news-ին հայտեց, որ կենտրոնը ստեղծվել է միջազգային դրամաշնորհով․

‹‹Իհարկե, դա միջազգային գրանտ է, բժշկական համալսարանը Հորիզոն 2020-ի շրջանակներում շահել է այդ գրանտը։ Առաջին անգամ Հորիզոն 2020-ի շրջանակներում Համաշխարհային Բանկի հետ մեկտեղ գիտակրթական կենտրոն է բացվում: Համալսարանը շուրջ երեք միլիոն դոլար գրանտ է շահել՝ սա ամենաշատ գիտական գրանտ շահած ծրագիրն է Հայաստանում»,- մեզ հետ զրույցում ասաց Դանիելյանը։ Թեմայի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը․
‹‹Վերջինս կդառնա բժշկակենսաբանության նոր գիտակրթական կենտրոն, որտեղ երիտասարդ հետազոտողները և գիտնականները կունենան հնարավորություն զբաղվելու գիտությամբ և ձեռք բերոլու հետազոտական հմտություններ»։

Մարիամ Ստեփանյան