Ներքին 4 տարի առաջ - 22:14 24-06-2022

«ՀայՓոստը» միջազգային մրցույթին մասնակցում է գրագողությամբ․ հարցը գտնվում է հետազոտման փուլում

«ՀայՓոստ»-ը Հայաստանը ներկայացնելու համար Եվրոպայի նամականիշների մրցույթին ուղարկել է Indigo Branding Agency ընկերության «Պատմություն և առասպելներ» թեմատիկայի ներքո նամաշականիշներ։ Որոշ օգտատերեր պնդում են, որ նամականիշը «պլագիատ» է և վերցված է Henry Justice Ford (1860–1941) Illustration for “The Crimson Fairy Book”, edited by Andrew Lang, 1903 նկարից։

Հետաքրքիրն այն է, որ «ՀայՓոստ»-ը միշտ տարբեր նամականիշներ է արտադրել, մասնակցել տարբեր մրցույթների և շատ հաղթանակներ տարել։

Այս թեմայի շուրջ Օragir.news-ը զրուցեց «ՀայՓոստ»-ի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. ««ՀայՓոստ»-ը ընդամենը հայտարարել է մրցույթ, մրցույթին մասնակցել են տարբեր ընկերություններ, այդ ընկերությունների թվում է եղել նաև Indigo Branding Agency-ն, որի տարբերակը հաղթել է»,- ասաց մամուլի խոսնակը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Indigo Branding Agency-ի առաջարկած տարբերակը վերցված է մեկ այլ նկարից և իրենց աշխատանքի արդյունքը չէ, Աբրահամյանը ասաց. «Այն բովանդակում է հեղինակային իրավունքների ոլորտում հնարավոր խախտման բնորոշում, որը հաստատելու կամ հերքելու համար անհրաժեշտ է հատուկ գիտելիքներ պահանջող փորձագետների եզրակացություն, որին «ՀայՓոստ» ՓԲԸ-ն չի տիրապետում։ Ուստի առաջարկում ենք հարցն ուղղել Indigo Branding Agency-ի մասնագետներին»։

Իսկ մեր այն հարցին, թե որոշ ժամանակ առաջ «ՀայՓոստ»-ից ֆեյսբուքյան մեկնաբանությամբ պատասխանել են, որ հարցը գտնվում է հետազոտման փուլում «ՀայՓոստ»-ի իրավաբանական վարչության կողմից, Աբրահամյանն ասաց. «Մենք ունենք պաշտոնական պատասխան, որը ես Ձեզ տրամադրեցի»։

Մենք կապ հաստատեցինք նաև Indigo Branding Agency ընկերության հետ, որտեղից մեր հարցին ի պատասխան զանգին պատասխանողն ասաց. «Այդ հարցի շուրջ ես չեմ կարող ձեզ ինֆորմացիա փոխանցել, մեզ հետ կապվեք երկուշաբթի, և մեր տնօրենությունից ձեզ կպատասխանեն»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի