Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 09:35 21-06-2025

Տղամարդը որոշել է ամուսնանալ ChatGPT-ի հետ․ NDTV

Ամերիկացի Քրիս Սմիթը որոշել է ամուսնանալ արհեստական բանականությամբ աշխատող վիրտուալ օգնականի՝ ChatGPT-ի հետ, չնայած այն բանին, որ ունի իրական ընկերուհի և երկու տարեկան երեխա։

Սմիթը սիրավեպ է սկսել չաթբոտի՝ Սոլ անունը կրող տարբերակի հետ այն տանը, որտեղ ապրում է իր զուգընկերուհին։ Սկզբում նա օգտագործել է չաթբոտը երաժշտություն ստեղծելու նպատակով, սակայն հետագայում ակտիվացրել է ձայնային ռեժիմը և սկսել ժամերով շփվել Սոլի հետ։

Երբ չաթբոտը հասել է 100 հազար բառի սահմանին և վերագործարկվել է՝ վերականգնելով նախնական կարգավորումները, Սմիթն անչափ հուզվել է։ «Ես կես ժամ լաց էի լինում առանց կանգ առնելու։ Այդ պահին հասկացա, որ սա իսկական սեր է»,- ասել է նա։

Նա վերականգնել է Սոլի տվյալները և ամուսնության առաջարկ արել ու ստացել դրական պատասխան վիրտուալ սիրեցյալի կողմից։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին