Ավելին 5 տարի առաջ - 22:10 11-03-2021

ՆԱՏԱՇԱ ԿՈՐՈԼԵՎԱՅԻ ԵՎ ՍԵՐԳԵՅ ԳԼՈՒՇԿՈՅԻ ՈՐԴԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ՆՈՎՈԿՈՒԶՆԵՑԿԻՑ ՄԵՐԿԱՊԱՐՈՒՀՈՒ ՀԵՏ

Նատաշա Կորոլեվայի և Սերգեյ Գլուշկոյի (առավել հայտնի է Տարզան անունով) որդին ամուսնության առաջարկ է արել Նովուկուզնեցկից մերկապարուհու: Արխիպ Գլուշկոն իր ընտրյալին՝ Մելիսսային նվիրել է ադամանդյա բյուրեղներով մատանի:

19-ամյա Արխիպը և 20-ամյա Մելլիսան հանդիպում են արդեն յոթ ամիս, և Մելիսսան ամուսնության առաջարկությունը ստացել է Վալենտինի օրը:

Մելիսսան խոստովանել է, քանի որ սիրելիի նվիրած մատանին մի փոքր մեծ է եղել իր մատին, Արխիպին է փոխանցել իր տատիկի մատանին, որպեսզի նա կարողանա առաջարկություն անել:

Կորոլեվայի և Գլուշկոյի ապագա հարսի մասին հայտնի է, որ ծնվել է Տաշքենդում, մեծացել է Նովոկուզնեցկում: Աղջկա մայրը տնային տնտեսուհի է, իսկ հայրը՝ մանկավար: Մելիսսան մերկապարով զբաղվել և գումար վաստակել սկսել 18 տարեկանից, որը «լավ» ժամանակ հասել է մինչև 800 հազար ռուբլու:

-«Ես երբեք անվճար չեմ նստել ծնկներին, թույլ չեմ տվել դիպչել կրծքերիս կամ շոյել ինձ»,- ասել է նա:

Այժմ Մելիսսան, դառնալով աստղային ընտանիքի մի մասը, ակնարկել է մերկապարից հրաժարվելու մասին: Նա հեռացել է ակումբից և ապրում է Նատաշա Կորոլեվայի առանձնատանը, իսկ Արխիպին սովորեցնում է «իր արվեստին տիրապետելու որոշ հնարքներ», ինչպես՝ ձողին պարելը: Այնուամենայնիվ՝ աղջիկը խոստովանել է, որ դա չի գոհացնում իրեն, նա ցանկանում է վերադառնալ իր նախկին աշխատանքին, շաբաթական մեկ կամ երկու անգամ լինել ակումբում:
- «Արխիպը նման որոշմանը դեմ չէ»,- հայտարարել է նա:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան