Ներքին 1 տարի առաջ - 15:45 17-06-2025

«Վեոլիա Ջուր»-ը Խարբերդի բնակիչների հաշվի՞ն է ջրաչափերը փոխում

Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշել է, որ Նոր Խարբերդ համայնքում «Վեոլիա Ջուրը» ընդհանուր ջրատար է քաշում, բայց խնդիրն այն է, որ արդեն ջրատարից տուն մտնող ծախսերը պետք է հոգան քաղաքացիները։

«Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ այցելելուց հետո Նոր Խարբերդ համայնքի փողոցները ստացան այս տեսքը։ Առաջին տպավորությունն այն էր, որ բնակիչները պատրաստվում են ինքնապաշտպանական մարտերի, քանի որ մեր համայնքը երբեք չի հանձնվելու Ադրբեջանին։ Բայց իրականում ընթանում է ջրատար խողովակների փոփոխություն ու ջրաչափերը տների բակերից հանելու աշխատանքներ։ Այս գործընթացի աննորմալությունն այն է, որ բնակիչները որևէ կապ չունեն ո՛չ նախկին որոշման հետ, որ ջրաչափերը պետք է լինեին տների բակերում, ո՛չ էլ նոր որոշման, համաձայն որի՝ դրանք պետք է դուրս բերվեն։ Բայց զավեշտ է, որ ծախսերը պետք է «քաշեն» քաղաքացիները։ «Վեոլիա Ջուրը» քաշում է ընդհանուր ջրատարը, իսկ արդեն ջրատարից տուն մտնող ծախսերը պետք է հոգան քաղաքացիները։

Այսինքն՝ ինչպես Օստապ Բենդերը կասեր՝ «Գաղափարը մեզնից, բենզինը ձեզնից»։

Սա պարզապես շանտաժ է «Վեոլիա Ջրի» կողմից, քանի որ բնակչի անհամաձայնության դեպքում մարդիկ մնալու են առանց ջրի, որովհետև փակվելու է նախկին ջրագիծը։

«Վեոլիա Ջուր» ընկերության արդարացումն այն է, որ իրենք պատասխանատու են միայն մինչև ջրաչափ մտնող ջրի համար, իսկ ջրաչափից դուրս պատասխանատվությունն արդեն բնակչի վրա է։ Պայմանագրում այդպես էլ նշված է, սակայն դա վերաբերում է պատասխանատվությանը, այլ ոչ ընկերության որոշմամբ ջրաչափերի տեղափոխմանն ու դրանից բխող հավելյալ ծախսերին»,-գրել էնա։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ճշտելու նպատակով զրուցեց Խարբերդի 3-րդ և 11-րդ փողոցների բնակիչների հետ, որոնցից մեկը հերքեց պտտվող լուրերը։

«11-րդ փողոցում այդ աշխատանքները վաղուց ավարտվել են։ Նման խնդիր չի եղել։ «Վեոլիա Ջուրը» կատարել է իր բոլոր պարտականությունները, ընդհուպ մինչև բանակարանի հաշվիչ՝ իր աշխատանքը կատարել է»,- ասաց բնակիչներից մեկը։

Իսկ Խարբերդի 3-րդ փողոցի բնակչուհի Ծովինարը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հենց այս պահին ընթանում են ջրատար խողովակների փոփոխություն ու ջրաչափերը տների բակերից հանելու աշխատանքները։

«Հենց հիմա մեր տան դիմաց այդ աշխատանքերն են իրականացվում։ Բայց աշխատողները դեռ չեն ասել, թե մե՞ր միջոցներով է դա լինելու, թե՞ ոչ։ Մեզ դեռ ոչինչ հայտնի չէ»,- ասաց մեր զրուցակիցը։

Այսպիսով՝ բնակիչներն անտեղյակ են՝ ի՞նչ որոշումներ են ընդունվել, ո՞վ է վճարելու, և ինչո՞ւ է այս փոփոխությունը տեղի ունենում հիմա։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են

Ձեզ գուցե հետաքրքրի