Ներքին 1 տարի առաջ - 10:05 13-06-2025

Վաղարշապատում գրասենյակ է այրվել

Հունիսի 12-ին, ժամը 23:44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Շահումյան փողոցում այրվում է գրասենյակ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գրասենյակի բակում՝ փայտե շինությունում (15 քմ) գտնվող էլեկտրական վահանակում, այնուհետև հրդեհը տարածվել է շինությանը կից երկհարկանի տան տանիք (մոտ 200քմ):

Հրդեհը մեկուսացվել է հունիսի 13-ին ժամը 00։28-ին, մարվել՝ 01:10-ին։ Գրասենյակի բակում այրվել են փայտե շինություն՝ էլեկտրական վահանակով, և Շահումյան փողոցում գտնվող երկհարկանի տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 80 քմ):

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տան տանիք:

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»