copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:25 27-02-2024

Վաղարշապատում բախվել են Toyota-ն ու Opel-ը. վերջինն էլ բախվել է երկաթե սյանն ու հայտնվել մայթին. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան - Նալբանդյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 49-ամյա Արսեն Կ.-ի վարած Toyota մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Արթուր Գ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բնակչի տան տարածքում։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: