Ներքին 1 տարի առաջ - 19:22 09-06-2025

Անընդունելի է ՀՀ իշխանության՝ եկեղեցականների հանդեպ ստեղծած մթնոլորտը․ Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ տեղի է ունեցել Կիլիկիա վերլուծական հարթակի առցանց նիստը.

«Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին, Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց նիստը կայացաւ Ուրբաթ, 6 Յունիս 2025-ի երեկոյեան ժամը 06:00-ին (Պէյրութի ժամ)։

Ժողովը նախ լսեց զեկուցում Պեռնի մէջ Արցախի հոգեւոր մշակութային ժառանգութեան պահպանման նուիրուած համագումարին մասին։ Խօսուեցաւ Զուիցերիոյ մէջ Արցախի իրաւունքներու պաշտպանութեան համար առնուած տարբեր նախաձեռնութիւններու մասին․ յատկապէս ընդգծուեցաւ խորհրդարանական յանձնախումբի կազմութիւնը, որ երկխօսութեան կոչ կ՚ուղղէ Արցախի ու Ազրպէյճանի ներկայացուցիչներուն։ Այս շրջածիրին մէջ վերահաստատուեցաւ Արցախի պետական հաստատութիւններու գործունէութիւնը շարունակելու իրաւական նշանակութեան կարեւորութիւնը։

Ժողովի քննարկման յաջորդ օրակարգի կէտը կը վերաբերէր Վեհափառ Հայրապետին Յունաստան տուած հովուապետական-պաշտօնական այցելութեան եւ այդ առիթով Յունաստանի վարչապետին ու պաշտպանութեան նախարարին հետ կայացած հանդիպումներուն, որոնք առիթ եղած են արծարծելու տարածաշրջանին մէջ Թուրքիոյ դերակատարութեան մասին։ Վարչապետը եւ նախարարը յատուկ շեշտով անդրադարձած են տարբեր ուղղութիւններով Թուրքիոյ ներկայացուցած վտանգներուն մասին։

Ժողովականները խոր մտահոգութիւն արձանագրեցին Հայաստանի մէջ բարձրաստիճան եկեղեցականներու նկատմամբ պետութեան իշխանութիւններու ներկայացուցիչներուն հրապարակած հարցերուն պատճառով ստեղծուած մթնոլորտին մասին։ Անընդունելի նկատուեցաւ հարցերու այս ձեւով բարձրացումն ու արծարծումը, որոնք չեն առաջնորդեր լուծումներու, այլ կը ստեղծեն ներհասարակական լարուածութիւն։

Կիլիկիա Վերլուծական Հարթակը նաեւ արձանագրեց, որ հրատարակուած է Հարթակի նախաձեռնութեամբ նախորդ տարի կազմակերպուած գիտաժողովի հաւաքածոն, որ կը վերաբերի Ազրպէյճանի կողմէ գործադրուած Արցախի ցեղասպանութեան։ Մասնագիտական նիւթերը ուղեցոյց են Արցախի ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութեան ի խնդիր իրաւաքաղաքական աշխատանքներուն համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել