Ներքին 3 տարի առաջ - 14:42 14-06-2023

Անընդունելի ենք համարում զինծառայողների հանդեպ «ընտրովի արդարադատության» դրսևորումները

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ընտրովի արդարադատությունը հասավ Հայոց բանակին»։
2019 թ-ին Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված և գրեթե չորս տարի կոմայի մեջ գտնվող Հայոց բանակի փոխգնդապետ՝ Արա Մխիթարյանի գործով տևական ժամանակ արձանագրվում է տեղաշարժ:

Բանն այն է, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատախազությունը և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները փոխգնդապետ՝ Արա Մխիթարյանի, ըստ էության, ծեծի գործով՝ օրենքով, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով՝ զինծառայողներ՝ Լևոն Հարությունյանի, Մխիթար Մելքոնյանի և Մարիամ Հունանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու նպատակով համապատասխան որոշումներով քրեական վարույթի շրջանակներում առաջադրում են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ (սուտ մատնություն) հոդվածով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածով):

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայոց բանակի զինծառայողների հանդեպ «ընտրովի արդարադատության» դրսևորումները, որոնք իրականացվում են վերջին ժամանակահատվածում:

Հ.Գ. «Հայոց բանակում բոլորն են մեղավոր, բացի ՊՆ նախարար՝ Սուրեն Պապիկյանից»։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»