Ներքին 4 տարի առաջ - 14:50 11-07-2022

Անընդունելի է Կարմիր գրքում գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը. ՇՄՆ

Իրացնելով ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին՝ ժամը 20։50-ին, Փոքր Վեդի գյուղի «Խոր վիրապ» պետական արգելավայրի հարակից համայնքային տարածքից բաժին են բերել 31-ամյա տղամարդու։

Բաժնում պարզվել է, որ նա ժամը 20։00-ի սահմաններում որսացել է Կարմիր գրքում գրանցված քաջահավ թռչուն:

«Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը և հորդորում՝ զերծ մնալ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորելու մերժելի գործելաոճից։

Հայաստանի կարմիրգրքյան կենդանատեսակների պահպանության համար պատասխանատու ենք բոլորս»,- ասված է ՇՄ նախարարության հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել