Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 15:30 05-06-2025

Երբ մարդը խիղճն ու ամոթը կորցնում է,անասուն է դառնում․հարցում՝ ԵՊՀ-ում Փաշինյանի դասախոսության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ըստ պաշտոնական տվյալների՝ բարձրագույն կրթություն չունի, օրերս հանդես է եկել դասախոսությամբ՝ Երևանի Պետական Համալսարանում։ Դահլիճում ներկա են եղել ԵՊՀ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։

Դասախոսության բովանդակության մասին տարածված տեղեկությունները տարբեր են։ Մի մասը դրական է գնահատել հանդիպումը, իսկ մյուսները կարծիք են հայտնել, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի։

Oragir.News-ը շրջել է քաղաքում և անցորդներին հարց ուղղել. «Նորմա՞լ է, երբ բարձրագույն կրթություն չունեցող Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ի ուսանողների և դասախոսների համար դասախոսություն է կարդացել»։

«Երկրի վարչապետն է, իրավունք ունի, իր իմացածն է սովորենում»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Որոշ քաղաքացիներ կարծիք հայտնեցին, որ ավագ սերունդը գիտի այն, ինչ կարող է ասել վարչապետը։ Իսկ երտասարդներն ավելի զարգացած են ու կիրթ, քան Փաշինյանը։ Ուստի՝ վարչապետի ասածը ոչ ոքի պետք չէ։

Մանրամասերը՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»