Ավելին 1 տարի առաջ - 21:23 04-06-2025

Պուտինը իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել Հռոմի պապի հետ

Վլադիմիր Պուտինն իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ:

Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ՌԴ նախագահը երախտագիտություն է հայտնել Հռոմի պապին՝ Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորմանն աջակցելու պատրաստակամության համար։

Պուտինը հույս է հայտնել, որ Սուրբ Աթոռն ավելի ակտիվորեն կնպաստի Ուկրաինայում կրոնի ազատությանը։

Հռոմի պապի հետ զրույցում Պուտինը հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Կիևի ռեժիմը խաղադրույք է կատարում հակամարտության սրման վրա, հայտնել է Կրեմլը։

Նշվում է նաև, որ պատրիարք Կիրիլի խնդրանքով ՌԴ նախագահը Պապին հաջողություններ է մաղթել հոգևոր ծառայության մեջ։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»