Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Իսրայելի և Թուրքիայի միջև երկխոսությունը հեշտացնելու, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։
Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասված է Նեթանյահուի՝ մայիսի 28-ի Անկախության օրվա կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում։