Ուղիղ եթեր
Միրզոյանը մամուլի ասուլիսում շնորհակալություն է հայտնել Սլովենիային՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար
copy image url

Միրզոյանը մամուլի ասուլիսում շնորհակալություն է հայտնել Սլովենիային՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար

Ներքին 1 շաբաթ առաջ - 18:20 16-04-2025
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ տիկի՛ն Ֆայոն, հարգելի՛ տիկի՛ն նախարար,
Ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ես ջերմորեն հիշում եմ իմ այցը Սլովենիա 2023 թվականին, մենք շատ հետաքրքիր շփումներ ունեցանք Բլեդի ռազմավարական ֆորումի շրջանակներում, և այժմ պատիվ և հաճույք ունեմ հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում։

Սա, իհարկե, շատ լավ հնարավորություն է զարգացնել մեր համագործակցությունը և կարևոր հանգրվան է հետագա զարգացման համար։ Մենք այսօր բավականին համակողմանի, համապարփակ քննարկում ենք ունեցել և՛ երկկողմ օրակարգի վերաբերյալ, և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային գործընթացների վերաբերյալ: Կուզենաի մի քանի բան առանձնացնել։

Նախ, Հայաստանի և Սլովենիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Այն ընթանում է բավականին ինտենսիվ և հարուստ բովանդակությամբ։ Մենք կարևորում ենք Սլովենիայի հետ մեր բարեկամական հարաբերությունները։ Դրանք հիմնված են առաջին հերթին համատեղ ընդհանուր արժեքների վրա և, իհարկե, նաև փոխադարձ շահերի վրա։ Մենք վերջին տարիներին այցելություններով, որոնք ես նշեցի, նաև միջազգային հարթակներում մեր երկխոսությամբ բավականին հետաքրքիր դինամիկա ենք հաղորդել այդ հարաբերություններին, և պետք է նշենք, որ երկուսստեք կա պատրաստակամություն սա էլ ավելի ընդլայնելու:

Երկրորդը, որը կուզենայի առանձնացնել, կոնկրետ ուղղություններն են, որտեղ մենք տեսնում ենք մեր երկկողմ համագործակցությունը։ Մենք այսօր խոսել ենք այնպիսի ոլորտների մասին, ինչպիսին են բարձր տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարարական գյուղատնտեսությունը, կրթությունը, զբոսաշրջությունը, կանաչ էներգիան, դեղագործությունը, բազմաթիվ այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ: Իհարկե, կարևոր թիրախ է առևտրաշրջանառության ծավալների մեծացումը: Եվ այս առումով մենք խոսել ենք նաև այն համագործակցության մասին, որը կա, բայց պետք է ավելի ընդլայնվի «Ներդրումների աջակցման կենտրոնի» և «SPIRIT Slovenija»-ի գործակալության միջև:

Կարևոր երկխոսություն է նաև այն գործընթացը, որն այժմ ընթանում է «Երևանյան երկխոսություն» մեր ֆորմատի և Բլեդի ռազմավարական ֆորումի միջև: Կարծում եմ, որ այս համագործակցությունը շատ հետաքրքիր արդյունքների կարող է հանգեցնել։

Ես նաև բարձր եմ գնահատում համագործակցությունը հումանիտար հարցերում։ Այս համատեքստում ուզում եմ կրկին, նաև հրապարակավ շնորհակալություն հայտնել Սլովենիային՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և կանանց, մայրերի համար շարունակական արվող ծրագրերի համար:

Ցանկանում եմ ընդգծել, որ մենք կարևորում ենք Սլովենիայի հետ հարաբերությունըները ոչ միայն քիչ առաջ նշածս երկկողմ համատեքստում, այլև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության համատեքստում: Ուզում եմ նշել, և կարծում եմ տիկին նախարարն ինքն էլ առիթ կունենա խոսելու այդ մասին, մենք վայելում ենք Սլովենիայի լիակատար աջակցությունը, ըստ էության, օրակարգի բոլոր կետերով: Եվ ավելին ասեմ, տեսնում ենք նաև Սլովենիայի պատրաստակամությունն էլ ավելի մեծացնել այն աջակցությունը, որը Սլովենիան այս պահին ցուցաբերում է Հայաստան-Եվրոպական միություն գործընթացների համատեքստում:

Իհարկե, կարևոր է մեր համագործակցությունը բազմակողմ հարթակներում, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այլուր, և մենք մեկ անգամ չէ, որ առիթ ենք ունեցել տեսնելու, թե որքան գործուն է այդ համագործակցությունը։

Իհարկե, մենք այսօր անդրադարձել ենք նաև մեր տարածաշրջանային հարցերին: Գլոբալ անորոշությունների և փոփոխվող աշխարհընկալումների պայմաններում համագործակցությունը համախոհ գործընկերների միջև, միջազգային իրավունքի նորմերի անվերապահ պահպանման հարցում ամուր հանձնառությունը, առաջնահերթությունների ճիշտ ընտրությունը կարևոր է առավել, քան երբևէ: Եվ այս առումով ևս Հայաստանի և Սլովենիայի միջև փոխգործակցությունը կարող ենք նույնիսկ օրինակելի համարել։

Ես շնորհակալություն եմ հայտնել և բարձր գնահատանք եմ հայտնել Սլովենիայի դիրքորոշմանը և հայտարարությանը` կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ, և, իհարկե, գործընկերոջս ներկայացրել եմ այս գործընթացում առկա վերջին զարգացումները։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ:

Մասնավորապես, խոսեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից։ Ինչպես և նախկինում, մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ` որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը։

Տիկին Ֆայոն, ես երկար խոսեցի մեր քաղաքական օրակարգի մասին, բայց խոսքս ուզում եմ եզրափակել՝ ընդգծելով այն ամուր կապերը, որոնք գոյություն ունեն իմ և Ձեր միջև անձնապես, պատվիրակություններում մեր գործընկերների և ընդհանրապես տարբեր մայրաքաղաքներում մեր դիվանագիտական ներկայացուցիչների միջև: Ուզում եմ եզրափակել` ընդգծելով այդ անձնական կապերի կարևորությունը: Դրանք իսկապես մեծ դեր են խաղում, և դրանք իսկապես թույլ են տալիս խոսել Հայաստանի և Սլովենիայի ժողովուրդների միջև ամուր բարեկամության մասին։ Ես կարծում եմ, որ սա շատ ամուր հիմք է, որը երաշխավորում է մեր հետագա բարեկամությունը։ Շնորհակալ եմ բազմաշերտ քննարկումների համար»:

Ամենից շատ դիտված

23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
08:19 ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. Ժողովուրդ
13:05 Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան
15:30 38 երթուղու դանակահարված վարորդի առողջական վիճակն այժմ նորմալ է
10:45 Ճապոնացին 10 տարի գումար է խնայել Ferrari-ի համար, սակայն այն այրվել է մեկ ժամ անց. NDTV
23:00 Ոչ մի օր՝ առանց Արցախի. կոմունիզմը՝ «Չոփուռ Անդոն»-ի մեկնաբանությամբ
23:06 Պուտինն առաջարկել է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում ներկա ռազմաճակատի երկայնքով. Financial Times
16:30 4 ամսում 10-րդ կալանավորն է մահանում․ Սրբուհի Գալյանի ոտքը «խերով» չէր