Ներքին 1 տարի առաջ - 15:19 03-06-2025

Որքան են արժեցել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի արտասահմանյան այցերը բյուջեի համար

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը գրեթե միշտ ուղեկցում է Փաշինյանին գործուղումների ընթացքում, ինչը հանրային լայն քննարկումների ու քննադատությունների տեղիք է տալիս:

Tert.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարություն՝ պարզելու համար 2024 և 2025 թթ. ընթացքում Նիկոլ Փաշինյանի գործուղումներին որքան գումար է տրամադրվել պետական բյուջեից: Միևնույն ժամանակ լրատվամիջոցը հետաքրքրվել էր՝ երբ Աննա Հակոբյանն ուղեկցել է նրան գործուղումների ընթացքում, որքան է կազմել նրան տրամադրված միջոցները, եթե եղել է նման ծախս:

Եվ ասյպես՝ 2024թ. որպես օրապահիկ Նիկոլ Փաշինյանին հատկացվել է 958 հազար 735 դրամ, ավիատոմսի գումարը կազմել է 1 մլն 543 հազար 952 դրամ, 2024 թվականին վարչապետին գիշերավարձ չի հատկացվել:

Որպես գիշերավարձ 2024 թվականին Աննա Հակոբյանին տրամադրվել է 787 հազար 790 դրամ: Աննա Հակոբյանին օրապահիկի և ավիատմոսի համար պետական բյուջեից գումար չի հատկացվել, իր միջոցներով են ծախսերը կատարվել:

2025 թվականին Փաշինյանի գործուղումների համար որպես օրապահիկ տրամադրվել է 807 հազար 167 դրամ, ավիատոմսի համար 2 մլն 610 հազար դրամ է տրամադրվել: Աննա Հակոբյանի ծախսերը բյուջեի միջոցներով չեն կատարվել:

Կառավարությունից նաև հայտնել են, որ հյուրանոցային ծառայությունների և մեքենաների վարձակալման ծառայությունների գումարները վճարվել են ամբողջ պատվիրակության համար ընդհանուր գումարով, ուստի հնարավոր չէ առանձնացնելկոնկրետ վարչապետի համար կատարված ծախսը:



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում․

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով