Ներքին 2 տարի առաջ - 12:20 01-11-2023

Վարչապետի երեխաների Եվրոպա այցերը բյուջեի հաշվին չեն. Արմենակ Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանի երեխաների էքսկուրսիան և վոյաժները բյուջեի հաշվին չեն կազմակերպվում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետի ընտանիքի անդամները վարչապետի հետ հաճախ պետական օդանավով մեկնում են արտերկիր:

Հարցին՝ իսկ ինչպե՞ս են նրանք հասել Եվրախորհրդարան, Խաչատրյանը պատասխանեց. «Կոնկրետ այդ հարցի մասին ես չգիտեմ, որովհետև անձամբ ես կոնկրետ այդ հարցով չեմ զբաղվել, բայց ամենայն հավանականությամբ, ձեր հարցի պատասխանն է՝ ոչ»:

Դիտարկմանը, որ ստացվում է, որ յուրաքանչյուր ոք պետական ինքնաթիռով կարող է գնալ Բրյուսելը կամ Լոնդոնը տեսնել, նա ասաց. «Վարչապետի ընտանիքի սպասարկումն օրենքով նախատեսված է, ինչպես նախատեսված է նաեւ պետական այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը: Վարչապետը, օրինակ, եթե որոշում է կայացրել այդ այցին գնալ իր ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ, ու գնացել է, այստեղ ես չեմ հասկանում հարցը»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին