Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:26 30-05-2025

Հայ Առաքելական եկեղեցին ազգային արժեք է, երբեմն պետականություն կորցրած հայերիս համար պետական նշանակություն ունի

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ Առաքելական եկեղեցին ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ Է, այն հսկայական հայահավաք, համահավաք, մշակութային և հոգևոր իմաստ ունի: Ավելին, երբեմն պետականություն կորցրած հայերիս համար այն ինչ որ իմաստով նույնկսկ ՊԵՏԱԿԱՆ նշանակություն ունի…

…Ոչ ոք անթերի չէ, այդ թվում նաև՝ մարդիկ, որոնք մեր ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Են: Նրանք ֆիզիկական և ֆիզիոլոգիական էակներ են, որոնք ապրում ենք ոչ իդեալական աշխարհում: Եվ այսպես, եթե քեզ համար իրոք թանկ ու սուրբ նման մի մարդու մոտ տգեղ պահ է հանդիպում, օրինակ՝ մորդ կամ սիրելի կնոջդ հագուստի վրա կեղտ կա, իրապես սիրող և սրբությունը գնահատող անձնավորությունը ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՆՆԿԱՏ ԿՎԵՐԱՑՆԻ ԱՅԴ ԹԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ձգտելով երևույթին ամենաքիչ հասարակական հնչեղություն հաղորդել: Ուղղակի ուղղել թերությունը և վերջ:

Երբ, սակայն, իրապես անկեղծ չես վերաբերում և չես սիրում վերևում նշված էակին, ԿԵՂԾ ԲԱՐԵՊԱՇՏԻ տեսք ես ընդունում և, իբր դիմացինիդ մասին մտածելով, այնպիսի մի համաշխարհային աղմուկ ես բարձրացնում, որի կեսն էլ չէր լինի, եթե նույն այդ թերությունն ուղղակի տեղում մնար՝ աննկատ: Ասածս այս վերջին պարագայում դու դիմացինիդ խայտառակելու պարզ, բայց դեմագոգիկ, իբր դիմացինիդ մասին մտածող, սակայն իրականում ՆՐԱՆ ԽԱՅՏԱՌԱԿԵԼՈՒ նպատակ ես հետապնդում: Այդ երկերասանիությունը հասկանալի է, սովորաբար այն հասկացվում է և դա ծայրահեղ զզվելի է:

Կա՞ ինչ որ թերություն Հայ Առաքելական եկեղեցում. հնարավոր է, չի բացառվում, քանզի ՈՉ ՄԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ ԷԼ ԱՆԹԵՐԻ ՉԷ, իսկ այնտեղ ծառայողներից և ոչ մեկն էլ հրեշտակ չէ: Արդյունքում, եթե Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրոք անկեղծ վերաբերմունք կա, ապա, հնարավորինս քիչ աղմուկ հանելով, աննկատ միջոցներով այդ թերությունը կուղղվի: Մեզ մոտ այսօր առկա պարագայում, սակայն, մյուս տարբերակն է՝ իշխանությունը Հայ Առաքելական եկեղեցուն խայտառակելու պարզ, բայց դեմագոգիկ նպատակ է հետապնդում, իբր վերջինիս մասին մտածելով, բայց իրականում ձգտելով նրան խայտառակել՝ մեծ հնչեղությամբ ներկայացնելով մանր եղած կամ չեղած բանը:

Սա ես անընդունելի եմ համարում – Հայ Առաքելական եկեղեցին ազգային արժեք է»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան