Մամուլ 1 տարի առաջ - 08:47 28-05-2025

ՔՊ-ն փոթորկվել է․ պահանջում են, որ Պապիկյանը բացատրություն տա․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը փոթորկել է իշխանական ֆրակցիան։ Խմբակցության մեծամասնությունը դեմ է նախագծի՝ այս տեսքով ընդունմանը և իրենց գործընկերոջից էական փոփոխություններ են ակնկալում, հակառակ դեպքում ասում են, որ չեն քվեարկի։ Մենք երեկ խորհրդարանում ողջ օրը ականատես եղանք, թե ինչ հերթեր էին Հայկ Սարգսյանի աշխատասենյակի առջև: Սարգսյանը պատգամավորների խմբեր էր ընդունում` փորձելով հիմնավորել, համոզիչ փաստարկներ ներկայացնել, սակայն կարելի է ասել` ապարդյուն։ Սարգսյանի սենյակում մի քանի ժամ անցկացրել էր «Հայաստան» դաշինքից հեռացված, որդեկորույս Գեղամ Նազարյանը։ Մի քանիսը մասնավոր զրույցում մեզ ասացին, որ բանակից գումար վճարելով ազատվելու մասին օրեքի նախագիծը սոցիալական ծայրահեղ բևեռացման է տանելու հասարակությանը և առանց այն էլ ՔՊ-ի նկատմամբ անծայրածիր ատելության դեմը հնարավոր չի լնելու առնել։

Մենք տեղեկացանք, որ ՔՊ խմբակցությունը պահանջում է, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գա խորհրդարան և իրենց բացատրություն տա՝ ինչու են կառավարությունում կողմ այդ նախագծին: Թե երբ կլինի հանդիպումը, դեռ հայտնի չէ։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական Սարգսյանը նաև ընդդիմադիր պատգամավորներից ոմանց հետ է իր նախագծի հետ կապված քննարկում ունեցել, մի քանիսի հետ անգամ ԱԺ-ից դուրս:

Սրճարանում հանդիպել է «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանի և Աննա Գրիգորյանի հետ: Օրինագծի հեղինակը կարողացե՞լ է համոզիչ փաստարկներ ներկայացնել, ինչ դիրքորոշում ունեն ընդդիմադիրները, մեր հարցին Խամոյանը պատասխանեց. «Որևէ հիմնավորում, որևէ ներկայացված թիվ չի կարող մեզ համոզել այդ նախագծի արդարացիությունը: Փողով բանակից ազատվելու նախագիծը ավելի կխորացնի ջրբաժանը երկու խավերի մեջ, այն անընդունելի է մեզ համար և մեր դիրքորոշումը կարտահայտվի հանձնաժողովի կայանալիք նիստում, եթե, իհարկե, կայանա»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ