Արտաքին 7 ամիս առաջ - 20:06 23-03-2026

Բաքուն բացատրություն է պահանջում Մարիա Զախարովայից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այ[[ան Հաջիզադեն մեկնաբանել է Մարիա Զախարովայի արված հայտարարությունները՝ նշելով, որ դրանք անընդունելի են։

Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ Ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի նման հղումը անհարգալից է նրա ժառանգության և ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։

Այս ամենի առնչությամբ Բաքուն հայտարարել է․
«Նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին։ Դիվանագիտությունը պահանջում է կարգապահություն, ճշգրտություն և պատասխանատվություն,այլ ոչ թե անհիմն հայտարարություններ, որոնք կարող են լարվածություն առաջացնել և խաթարել վստահությունը։ Մենք սպասում ենք ռուսական կողմից պարզաբանման այս հայտարարության առնչությամբ»։

Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսի ընթացքում լրագրողը իր հարցում մեջբերել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հանրապետության մի շարք հոգևորականներ, որոնցից մի քանիսը «ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալներ էին», «փորձում են զոհաբերել Հայաստանի անկախությունը երրորդ երկրների շահերի համար»։

Ինչին ի պատասխան Զախարովան ասել է, որ չի հասկանում՝ ում մասին է խոսում Փաշինյանը, երբ ասում է «ՊԱԿ գործակալներ»՝ Հեյդար Ալիևի՞։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ