Ներքին Միտք 1 տարի առաջ - 13:07 25-05-2025

Միշտ լարված վիճակում են պահում, որպեսզի մարդիկ ժամանակ չունենան գիտակցելու՝ պետք է դիմադրել

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բռնապետության մասին ֆիլմ եմ նայում, մի ֆերմեր ասում է.
- Մարդիկ չգիտեն, թե այստեղ ինչ է կատարվում, պետք է մյուսներին էլ պատմել։
- Բոլոր տեղերում էլ նույնն է կատարվում,- պատասխանում է ավելի տեղյակ, այլ տեղերում իրավիճակը տեսած իր զրուցակիցը։
- Ինչո՞ւ չեն կարող մեզ հանգիստ թողնել, ապրենք,- հարցնում է ֆերմերը։
* * *
Սա բռնապետություններին բնորոշ գիծ է. բռնապետությունները միշտ բոլորին լարված վիճակում են պահում, որպեսզի մարդիկ առավոտից իրիկուն իրենց գլխին թափվող պրոբլեմների, ղալմաղալների, անորոշության պատճառով ուղղակի ժամանակ չունենան կարևոր բաների մասին մտածելու, իրար հետ խոսելու և գալու այն մտքին, որ այդ իրավիճակը նորմալ չէ ու պետք է ինչ-որ բան անել, դիմադրել։

Իսկ ինչպե՞ս դիմադրել։ Ճիշտ դիմադրություն սովորելն էլ է ժամանակ ու կենտրոնացում պահանջում, որին շատ դժվար է հասնել, եթե քեզ ամեն օր «գծերից գցում» են։ Լավ մտածված, համակարգված ձևով։

Հակառակորդն իր օրացույցներում արդեն ունի գծած, թե ինչպես են մեզ ցնցելու հաջորդ շաբաթ, ու դրա հաջորդ շաբաթը նույնպես, հունիսին, հուլիսին ու նույնիսկ օգոստոսին։ Ինչպես նաև սեպտեմբերին ու մնացած բոլոր ամիսների բոլոր շաբաթներում։

Շատ դժվար է կենտրոնանալ, եթե չունես քո գիծը, քո տեսլականը, եթե չես հասկանում, թե ուր ես գնում»։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա