Ներքին 1 տարի առաջ - 09:43 23-05-2025

ԿԿՀ-ն վարույթ է հարուցել Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ:

Ես դիմումով պահանջել էի վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Երեկ Հանձնաժողովից ինձ տեղեկացրին, որ

2025 թվականի մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։

Ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ դրվագները․
«Համբալ» արտահայտությունը,
«Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը,
«Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը:
Հարկ է նկատել, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի և բարոյականության շրջանակներում։
Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։

Այս վարքագիծը իշխանության շահարկում է՝ ընդդիմախոսներին նվաստացնելու և ժողովրդավարական դիսկուրսը ճնշելու համար։

Ոչ մի օրենք թույլ չի՛ տալիս պաշտոնյային, լինի նա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»։

Հուսամ, որ սա իրավական նախադեպ է դառնալու։ Եվ ԿԿՀ-ի վարույթը ձևական չի լինի, այլ որոշմամբ կփաստի, որ պետության ներսում անգամ սահմանադրական ինստիտուտներն արձագանքում են իշխանական անթույլատրելի վարքի դրսևորմանը:

Նաև այս ձևաչափով պահանջում եմ Հանձնաժողովից՝
Հանրային բաց ու թափանցիկ քննություն,
Պատշաճ մասնագիտական գնահատական:

Վարչապետը չի՛ կարող շարունակել իրեն դրսևորել որպես իրավունքից վեր կանգնած անձ։
Պետական պատիվը սկսվում է խոսքից։
Իսկ պետության հեղինակությունը՝ պահվածքից։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ»

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է