Արտաքին 1 տարի առաջ - 18:42 20-05-2025

Իրանում նշել են նախագահ Ռայիսիի մահվան տարելիցը

Թեհրանի Իմամ Խոմեյնիի Հոսեյնիե արարողությունների անցկացման վայրում մայիսի 20-ին տեղի է ունեցել Իրանի լուսահոգի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան առաջին տարելիցի հիշատակի արարողություն։

Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Հիշատակի արարողությունը տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ներկայությամբ։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել էին 2024 թ․ մայիսի 19-ին Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Դիզմար անտառում։

Նրանց տեղափոխող ուղղաթիռը վթարի էր ենթարկվել, երբ նրանք վերադառնում էին Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվող ութ հոգուց ոչ մեկը ողջ չէր մնացել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից