Երևանի քաղաքապետարանում ձերբակալվածները կոմունալ բաժնի աշխատակիցներ են։ Այս մասին տեղեկացնում է
Armlur.am-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խուզարկություններ են ընթանում Երևանի քաղաքապետարանում, կան ձերբակալվածներ։
«Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,– ArmeniaSputnik–ին ասել էր ՔԿ խոսնակը։