Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 13:42 18-05-2025

Բելառուսի 1-ին հայկական եկեղեցին օծվեց Գարեգին 2-րդի հանդիսապետությամբ

Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նորակառույց հայկական եկեղեցին այսօր օծվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի հանդիսապետությամբ։

Նշենք, որ հատուկ այս առիթով առաջին անգամ Բելառուս է այցելել Գարեգին Բ-ն։ Մոսկվայից Մինսկ են ժամանել նաեւ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի գլխավորած պատվիրակությունը, եկեղեցու թեմական խորհրդի ատենապետ, ակադեմիկոս, բժիշկ Արմայիս Քամալովը, ազգային բարերարներ և ուխտավորներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից։ Արարողությանը մասնակցում են նաև պետական, կրոնական, հասարակական, մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։

Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը հայկական եկեղեցի կատարած այցի ընթացքում նշել էր, որ եկեղեցու կառուցումն այն ծրագրերից է, որոնք արտացոլում են բելառուս և հայ ժողովուրդների իրական կապերը։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
22:46 Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս. կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասին. Ազատություն