Ներքին 2 տարի առաջ - 22:13 23-08-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Ձիթայուղի օրհնության կարգ

Օգոստոսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Ձիթայուղի օրհնության կարգ։ Երեկոյան ժամերգությունից հետո ձիթայուղով լի արծաթե կաթսան դրվեց մատուռ-մկրտարանի խորանին` փակվելով շղարշե ծածկոցով: Այսուհետ ամեն օր` մինչև Մյուռոնօրհնեքը, Երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի հոգևոր պաշտոն՝ շարականներով, աղոթքներով և սուրբգրային ընթերցվածքներով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Անհրաժեշտ նյութերը ձեռք բերելուց հետո, Մյուռոնօրհնությունից քառասուն օր առաջ, սկսվում է պատրաստության շրջանը՝ Ձիթայուղի օրհնության արարողությամբ։

Սրբալույս Մյուռոնի օրհնությունն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու նվիրական սրբություններով կօրհնի սուրբ Մյուռոնը, որն այնուհետև կբաշխվի Հայ Եկեղեցու բոլոր թեմերին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը