Արտաքին 1 տարի առաջ - 12:49 18-05-2025

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներից

Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Թեհրանը հրաժարվի իր միջուկային նկրտումներից և մտադիր է դրան հասնել խաղաղ ճանապարհով։

Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը պահանջում է, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից ցանկացած մակարդակով, այդ թվում՝ խաղաղ նպատակներով։

«Եթե դուք կարող եք հարստացնել ուրանը ցանկացած մակարդակով, ապա կարող եք էապես շատ արագ հարստացնել այն մինչև զենքի համար նախատեսված աստիճանի։ Սա է իմաստը, և սա էր խնդիրը (ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք) Օբամայի կողմից կնքված գործարքի հետ կապված։ Այս ամենի նպատակը պարզ է. Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստանա»,- պատասխանել է Ռուբիոն։

Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնախընտրեր Թեհրանի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական գործողությունների միջոցով։

«Նա ցանկանում է ոչ միայն միջուկային զենքից զերծ Իրան, այլև հարուստ, խաղաղ, բարգավաճ Իրան»,- ասել է Ռուբիոն։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
22:46 Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս. կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասին. Ազատություն