Սանահինցիների առևտուրը՝ անձրևի տակ. տաղավարները քանդել են

Ներքին Տեսանյութ 2 ժամ առաջ - 12:22 18-05-2025
Արդեն երկար տարիներ Սանահինի վանական համալիրի բակում հուշանվերների վաճառքով են զբաղվում մի քանի անհատներ: Տարիներ առաջ Ալավերդու համայնքապետարանը իր միջոցներով միանման մետաղական տաղավարներ էր կառուցել, վարձակալությամբ հանձնել առևտրականներին:

Նախորդ տարի տաղավարները քանդվել են, առևտրականները հուշանվերների վաճառքով զբաղվում են բացօթյա՝ անձրևային եղանակին ապրանքները ծածկելով պոլիէթիլենային թաղանթով:

Տեսախցիկի առջև ոչ բոլորն էին ցանկանում խոսել, սակայն նշում են, որ տաղավարների կառուցման հարցը կարևոր է. բացի այն, որ տարբեր տեսակի և ձևի սեղանիկները, ծածկերը տգեղ են, ու հազարավոր զբոսաշրջիկներ ունեցող համալիրի բակի տեսքն են խաթարում, մոտ մեկ տասնյակ ընտանիքների համար սա նաև սեզոնային աշխատանք է, եկամտի միջոց:

Տեսանյութ: