Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 14:04 17-05-2025

Ամերիկացի տղամարդը մահացել է կենգուրուի հետ կռվի ժամանակ. The Guardian

Հարավային Կարոլինայի Հորի շրջանի 5 Star Farm կենդանաբանական այգում 52-ամյա Էրիկ Սլեյթը մահացել է՝ կենգուրուի հետ կռվի հետևանքով։ Նրա մարմինը հայտնաբերվել է կենգուրուների և վալաբիների վանդակում՝ բազմաթիվ բութ վնասվածքներով։ Գրում է The Guardian-ը։

Սլեյթը, ով կենդանաբանական այգու սեփականատիրոջ՝ Ռոբերտ Սլեյթի եղբայրն էր, հաճախ մտնում էր վանդակ՝ խաղալու Ջեք անունով կենգուրուի հետ։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ՝ մոտ կեսգիշերին։

Ջեքը չի ենթարկվել էվթանազիայի, և իշխանությունները շարունակում են հետաքննությունը՝ ներառյալ կենդանաբանական այգու պայմանների ստուգումը։

Չնայած նման դեպքերը հազվադեպ են, նախկինում էլ են տեղի ունեցել մահացու միջադեպեր կենդանաբանական այգիներում։