Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:35 15-05-2025

Վերականգնել մարդ-լեռ կապը. Լոռիում կկայանա «Արահետ» առաջնությունը

Հայաստանում արդեն 3-րդ անգամ է անցկացվում «Արահետ» լեռնարշավային առաջնությունը, որը միայն սպորտային իրադարձություն չէ, այլև լեռնագնացության մշակույթի տարածմանն ուղղված շարժում է։

Oragir.News-ը զրուցեց կազմակերպիչներից մեկի հետ, ըստ որի՝ լեռները հայ ժողովրդի համար պարզապես բնության ձևավորում չեն, դրանք սրբավայրեր են, պատմության կրողներ։ Եվ հենց այս գաղափարով ներշնչված «Արահետը» ձգտում է վերականգնելու մարդ-լեռ կապը։

Առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 2023 թվականին, մասնակցել է 10 թիմ։ 2024-ին կրկնապատկվել է մասնակիցների թիվը՝ 20 թիմ և 120 մասնակից: Իսկ 2025 թվականին «Արահետը» նոր շունչ է ստանում՝ դառնալով 2-օրյա միջոցառում։

Այս տարվա առաջնությունը տեղի կունենա հունիսի 21-22-ին, Լոռու մարզի գեղատեսիլ Մարց գյուղում և նրա շրջակա սարերում՝ Դսեղի հարևանությամբ։ Մրցույթի երթուղին է՝ Մարց-Քարինջ-Եղնախաղաց-Մղձաքար-Դժարասար-Մարց։

2025-ը նաև բերում է բովանդակային նորություն։ Առաջին անգամ առաջարկվում են առանձին երթուղիներ՝ պրոֆեսիոնալ (28 կմ) և սիրողական (11 կմ) թիմերի համար։ Մասնակցել կարող են 16 տարին լրացած անձինք՝ 6 հոգանոց թիմերով։

Բուն մրցույթը լինելու է հունիսի 22-ին, սակայն միջոցառումը մեկնարկում է մեկ օր շուտ՝ հունիսի 21-ին, մշակութային ծրագրով, փոքր մրցույթներով, խարույկի շուրջ զրույցներով և վրանային գիշերակացով։ Ակնկալվում է, որ հունիսի 21-ի միջոցառումները ավելի կամացնեն մասնակցիների հավաքական ուժն ու մրցակցության ոգին։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են