Երևան +19°
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 18:47 18-06-2023

Հաղարծին գյուղից Դիմաց լեռ տանող ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Հունիսի 18-ին, ժամը 11։52-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղից Դիմաց լեռ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։