Վանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ «Սատանի կամուրջի» հատվածում, մեքենան գլորվել է ձորը. կա զոհ
copy image url

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ «Սատանի կամուրջի» հատվածում, մեքենան գլորվել է ձորը. կա զոհ

Ներքին 1 ամիս առաջ - 22:49 24-02-2025
Փետրվարի 24-ին, ժամը 11։49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, ձորում նկատվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Փամբակ գետում․ կա զոհ։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից (ավտոմեքենայից մոտ 5 մ հեռավորության վրա) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։