Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:07 13-05-2025

Կիսով չափ կողաշրջված ծառը՝ անցորդների գլխին կախված վտանգ

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Երևանի կենտրոնում՝ Կոնսերվատորիայի դիմացի այգում, կիսով չափ կողաշրջված բավականին մեծ ծառ, որը, չնայած ակնհայտ վտանգին, չեն հանում:

Թեպետ ծառի չորսբոլորը նախազգուշացնող ժապավեն են անցկացրել, այնուամենայնիվ, դա բավարար չէ անվտանգությունն ապահովելու համար:

Ցանկացած պահի ծառը կարող է ընկնել՝ վնասելով թե՛ մարդկանց, թե՛ մեքենաներին: