Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:00 13-05-2025

Նոր մուտացիա. Փաշինյանը կռվելու է ռուսական ուսադիրներո՞վ 

Մայիսի 9-ին Ռուսաստանի դրոշներով, խորհրդային խորհրդանշներով երթ է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ սրտում ծածանվում էին ռուսական դրոշները։ Ի՞նչ էր սա նշանակում։ Հայաստանը զավթվա՞ծ է ռուսների կողմից, թե՞ 5-րդ շարասյունն է լկտիություն ցուցաբերում։ Ի՞նչ հետևանք կունենա ռուսական դրոշի ծածանումը Երևանում։

2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում ռուսական դրոշ ծածանվեց, ինչը հանրային բուռն արձագանք առաջ բերեց։ Որոշ մարդիկ շատ խիստ բառերով քննադատեցին ռուսական դրոշ պարզողներին, նրանց պիտակավորելով ամենավատ բառերով։ Եղան կարծիքներ, թե սադրանք է, որով ակնարկվում է, թե Արցախը պատրաստ է կապիտուլյացիայի, քանի որ կապիտուլյացիայի պայմանները թելադրում էր ՌԴ նախագահը։ Ոմանք էլ կանխատեսեցին, թե շուտով Արցախ է մտնելու ռուսական զորքն ու աղետ բերելու Արցախի ժողովրդի գլխին։

ՔՊ-ականները, ՔՊ-ամետ վերլուծաբանները, չնայած՝ բովանդակային քննադատություն չէին ներկայացնում Արցախում ռուսական դրոշ պարզելու վերաբերյալ, սակայն նույնպես բացասական էին գնահատում, քանի որ նրանք մյուսներից ավելի տեղեկացված էին, ու լավ գիտեին, թե ովքեր են կապիտուլյացիայի պայմաններ թելադրում, և ինչ է լինելու Արցախի ժողովրդի հետ ռուս խաղաղապահների Արցախ մտնելուց հետո։

2025-ի մայիսի 9-ին ավելի վատ տեսարան էր Երևանում։ Ռուսական տասնյակ դրոշենրով երթ էր տեղի ունենում։ Բայց նույնպիսի արձագանք, մտահոգություն չհնչեցին այս անգամ ՔՊ-ից, նրա խոսափողներից։ ՌԴ-ն հակահայ քայլեր անելու ծրագրեր չունի՞ այլևս։ Եթե այդպես է, ապա ԱԺ նախագահն օրեր առաջ չէր հայտարարի, թե Մոսկվան հիբրիդային պատերազմ է ծրագրում Հայաստանի դեմ 2026-ին, ԱԽ քարտուղարը նույնպես չէր բացառի այդպիսի ագրեսիայի սպառնալիքը, քաղաքագիտական համայնքը համակարծիք չէր լինի, որ այդ սպառնալիքն իրական է։

Հետևապես՝ ինչու՞ այս անգամ, ի տարբերություն 2020-ի, նույնպիսի խիստ գնահատականներ չհնչեցին ռուսական դրոշի ծածանման դեմ։ Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ ՔՊ-ն լուրջ կերպարանափոխվել է, մուտացիայի ենթարկվել, ռուական դրոշը նրան արդեն չի մտահոգում, հավանաբար՝ նույնիսկ հարազատ է թվում։

Եթե հաշվի առնենք 2020-ի նախադեպն ու ենթադրենք, որ ռուսական դրոշների ծածանումը հայկական տարածքում նշանակում է մոտալուտ ազգային աղետ, ապա ռուսական դրոշ պարզելը պետք է արգելվեր։ Երևույթը ազգային արժանապատվության տեսանկյունից դիտելու պարագայում ևս՝ Երևանում ռուսական դրոշ պարզելը պետք է կանխվեր, քանի որ այդ երկիրը արցախյան ողբերգության համահեղինակն ու մեղսակիցն է և 2026-ին էլ հիբրիդային պատերազմ է նախատեսում հայ ժողովրդի դեմ։ Անկախության և ժողովրդավարության ջատագովության առումով ևս դրանց ծածանումը պետք է կանխվեր։ Հետևապես՝ ինչո՞ւ իշխանություններն անտարբեր եղան այս երևույթի նկատմամբ։

Հանրային խոսույթում շրջանառվող ամենատարածված վարկածը հետևյալն է։ ՔՊ-ական իշխանությունն իրականում ռուսական շահեր է սպասարկում։ Հետևաբար՝ Երևանում ծածանվող ռուսական դրոշներն ու խորհրդային բռնազավթման շրջանի խորհրդանիշները նրանց հարազատ են։ Նրանք ու ռուսական դրոշ ծածանողները համախոհ եղբայրներ են։ Կասկած կա նույնիսկ, որ ռուսական դրոշներով ցույց անողները ծպտյալ ՔՊ ընտրողներ են։

Պարզ ասած՝ մայիսի 9-ին Երևանում ծածանվող ռուսական դրոշների վերաբերյալ իշխանությունների կրավորական անտարբերությունը հիմք է տալիս կասկածելու, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական դրոշով ցուցարարների համախհն է։ Հետևապես՝ եթե 2026-ին ՌԴ-ն հիբրիդային պատերազմ սկսի հայ ժողովրդի ազատության դեմ, ինչպես տեղեկացնում են Ալեն Սիմոնյանն ու մյուսները, ապա Նիկոլ Փաշինյանը, ենթադրաբար, կռվելու է ռուսական ուսադիրներով, ռուսական դրոշի տակ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
23:32 Արթուր Օսիպյանն ազատ արձակվելուց հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցի մասին
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել