Բլե՞ֆ, թե՞ մուտացիա. ռուսամետը փոխում է խոսույթը  
copy image url

Բլե՞ֆ, թե՞ մուտացիա. ռուսամետը փոխում է խոսույթը  

Ներքին 1 տարի առաջ - 08:50 21-11-2023
Օրվա իշխանությունների վարած անսկզբունքային քաղաքականությունը պատմության մեջ նախադեպ չունենալու պատճառով կոչվում է վարչապետի անունով՝ նիկոլականություն։ Դրա ընդդիմախոսները կոչվում էին հականիկոլական։ Հականիկոլականների մի մասը մի ժամանակ ռուսամետ էր։ Վերջին շրջանում, սակայն, էական բան է փոխվել քաղաքական բանավեճի կռվաններում։

ՔՊ-ականները վերջին 2 տարում քննադատում են ՌԴ-ի հակահայ քայլերը, բայց ընդգծում, որ չեն վերանայելու հայ-ռուսական պայմանագրերը, քանի որ խուսափում են ՌԴ-ի հետ թշնամանալուց։ Ընդդիմադիրների մի մասը 44-օրյա պատերազմից հետո անթաքույց պաշտպանում էր ռուսական տարածաշրջանային շահերը։ Սակայն 2023-ի հոկտեմբերի 17-ից հետո, երբ ԵԽ նիստի մասնակիցները հոտնկայս ծափահարեցին Նիկոլ Փաշինյանին, ռուսական շահերը պաշտպանողների մի մասն ընդհատակ անցան։ Ջրի երեսին մնացածներն էլ կերպարանափոխվեցին, փոխեցին խոսույթն ու սկսեցին առաջ մղել թեզ, թե ռուսների նման թշնամի չարժի վաստակել։

Մանիպուլյացիայից հասկացողը կարող է հաստատել, որ ռուսների հետ չթշնամանալու դիրքորոշումը պասիվ հակառուսականություն է, որովհետև պարունակում է ռուսական ենթադրյալ սպառնալիքի մասին քողարկված ակնարկ։ Ռուսների հետ թշնամանալ չցանկացողին կարելի է ուղղել պարզ հարց՝ «Իսկ թուրքերի պես թշնամի արժի՞ ունենալ»։ Եթե քաղաքական խնդիրը թշնամի չունանելն է, ապա ռուսների հետ թշնամանալ չցանկացողը թուրքերի հետ նույնպես պիտի չուզենա թշնամանալ։ Ու եթե թե՛ ՔՊ-ն, թե՛ ընդդիմությունը թե՛ ռուսների, թե՛ թուրքերի նման թշնամի չեն ուզում վաստակել, հետևաբար՝ ընդդիմադիրների փոփոխված դիրքորոշումը նույն նիկոլականությունն է։

Քաղաքական ուժերը դիրքորոշումների այսպիսի ընդհանրություն են դրսևորում, երբ պետությունը բախվում է անվտանգային լուրջ սպառնալիքի։ Այդ ժամանակ մրցակցությունը մղվում է երկրորդ պլան և ուժերը կենտրոնանում են արտաքին սպառնալիքը դիմագրավելու ուղղությամբ։ Այսպես կոչված, արտատարածքային միջանցքի մասին ՌԴ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի կոշտ պահանջները կարող են քաղաքական ուժերին մղել այդպիսի համերաշխության։ Բայց ՀՀ-ի անզիջում դիրքորոշման և Իրանի ու Արևմուտքի ինտենսիվ դիմադրության արդյունքում այս սպառնալիքը որոշակի մեղմվել է։ Հետևաբար կա նաև այլ պատճառ։

ՀՀ-Արևմուտք հարաբերություններում սրընթաց առաջընթացը վերլուծող որոշ փորձագետներ ենթադրում են, թե հոկտեմբերի 17-ից հետո տեղի է ունեցել մեծ խաղացողների աշխարհաքաղաքական առևտուր, որի արդյունքում ՌԴ-ն պարտավորվել է ՀՀ-ում պասիվացնել իր շահերը պաշտպանողներին, չփորձել ՀՀ-ում ռուսամետ իշխանություն ձևավորել։ Դրա դիմաց ՀՀ իշխանությունները պարտավորվել են պասիվացնել հակառուսական քարոզչությունը։ Պատկերավոր ասած՝ հայ-ռուսական զինադադար է կնքվել։ Ի դեպ՝ այս վարկածով է բացատրվում նաև ռուսական հովանավորությունը վայելողների, ՌԴ-ում ապաստանած նախկինների ձերբակալությունները, մասնավորապես՝ երեկ ՌԴ-ում ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի ձերբակալությունը։ Ենթադրելի է, որ Մոսկվան ՀՀ-ին կհանձնի ոչ միայն Միհրան Պողոսյանին, այլև կբռնագրավի նրա հարստության մի մասը, որը տեղափոխվել էր ՌԴ։ Դրա դիմաց ՀՀ-ն, հավանաբար, կջրի ՌԴ-ի՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի սպառազինության պարտքը։

Հունգարիայի ռուսական դրածո վարչախմբի ղեկավար Իմրե Նաձը 1956 թվականին փոփոխեց ռուսամետ դիրքորոշումն, անցավ անկախության ձգտող ժողովրդի կողմը։ Ներկայում նա ազգային հերոս է։ Մեր երբեմնի ռուսամետների մուտացիան ցույց է տալիս, որ ռուսամետ ձևացող ընդդիմադիրները ռուսական գործակալներ չեն, այլ պրագմատիկ են, կարող են փոփոխել քաղաքական խոսույթը, երբ այդպես է պահանջում իրենց պատկերացրած ազգային շահը։ Նրանց մուտացիան կորակվի հերոսություն, եթե դրանից շահեն պետությունն ու ժողովուրդը։ Սա հաշվի առնելով, եբեմնի ռուսամետները կարող են հրապարակավ խոստովանել, թե ինչու էին մի ժամանակ ռուսամետ ձևանում, հիմա այլ խոսույթ վարում։ Իսկ եթե չխոստովանեն, նշանակում է՝ նրանց մուտացիան քաղաքական բլեֆ է, որը պայմանավորված է ռուսների նահանջով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»

Ձեզ գուցե հետաքրքրի