Ուղիղ եթեր
Ավելին 18 րոպե առաջ - 14:49 04-11-2026

Մայքլ Դուգլասը կատակել է Շերի «Օսկարի» մասին․ երգչուհին չի վիրավորվել

Շերը չի վիրավորվել Մայքլ Դուգլասի՝ իր «Օսկարի» վերաբերյալ կատակներից։

Շերը հանգիստ է արձագանքել Մայքլ Դուգլասի մեկնաբանություններին, ով վերջերս կասկածի տակ էր դրել 1988 թվականին «Լուսնահարված» ֆիլմի համար նրա ստացած «Օսկար» մրցանակը։ «Շերը պաշտում է Մայքլ Դուգլասին»,- Entertainment Weekly-ին հայտնել է երգչուհու ներկայացուցիչը։

Քննարկումը ծավալվել է հոկտեմբերի 30-ին «Գրեհեմ Նորտոնի շոուի» ընթացքում։ Դուգլասը նշել է, որ «Մահացու գրավչություն» ֆիլմում Գլեն Քլոուզը պետք է արժանանար «Օսկարի», ոչ թե Շերը։

Քլոուզը ֆիլմի համար առաջադրվել էր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, սակայն մրցանակը բաժին էր հասել Շերին՝ «Լուսնահարված» ֆիլմում մարմնավորած դերի համար։

Դուգլասի կատակը ստուդիայում ծիծաղ է առաջացրել, իսկ Շերի ներկայացուցիչը հստակեցրել է, որ երգչուհին դերասանից չի նեղացել։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են