Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:03 12-05-2025

Վերջին կենդանի մնացած ԱՄՆ քաղաքացուն ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի. Reuters

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ազատ կարձակի ամերիկա-իսրայելական քաղաքացիություն ունեցող պատանդին։ 21-ամյա Էդան Ալեքսանդերը, որը գերեվարման պահին՝ 2023 թվականի հոկտեմբերին, ծառայում էր Իսրայելի պաշտպանության բանակում (ՑԱԽԱԼ), կազատվի «Գազայի հատվածում հրադադարի հաստատման և բնակչությանը հումանիտար օգնության մատակարարումը վերսկսելու ջանքերի շրջանակում», նշել է պաղեստինյան արմատական խմբավորումը։

ԱՄՆ-ի պատանդների հարցերով հատուկ դեսպան Ադամ Բելերը Reuters գործակալությանը հայտարարել է. «Սա դրական քայլ է, և մենք նաև պահանջելու ենք ՀԱՄԱՍ-ից փոխանցել մյուս ամերիկացիների մարմինները, որոնք գերեվարվել են»։

Ենթադրվում է, որ Ալեքսանդերը վերջին կենդանի մնացած ԱՄՆ քաղաքացին է, որը դեռ գտնվում է ՀԱՄԱՍ-ի ձեռքում որպես պատանդ։

Ամենից շատ դիտված

12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
19:59 Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
20:13 Լուլան Թրամփին, Պուտինին և Սիին կոչ արել միասին խմել
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
16:08 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»
17:35 2013-ը մեկ գիշերվա որոշում չէր, Եվրոպան փոխեց խաղի կանոնները. Արմեն Աշոտյանը բացահայտում է 2013-ի որոշման նախապատմությունը
14:18 Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. Հետք

Ձեզ գուցե հետաքրքրի