Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 11:31 10-05-2025

Լիամ Փեյնի կարողությունը ժառանգել է նախկին ընկերուհին. Independent 

Լիամ Փեյնի մահից հետո բացահայտվել է One Direction խմբի նախկին վոկալիստի 32 միլիոն դոլար կարողության ճակատագիրը։ Բրիտանական մամուլի հաղորդմամբ՝ երգչի ողջ ունեցվածքը փոխանցվել է նրա նախկին ընկերուհուն՝ Շերիլ Քոուլին, քանի որ Փեյնը կտակ չէր թողել։ Գրում է Independent-ը։

Ըստ բրիտանական օրենքի՝ եթե անձը մահանում է առանց կտակի, ունեցվածքը փոխանցվում է նրա ամենամոտ հարազատին։ Քանի որ Լիամի և Շերիլի համատեղ որդին՝ ութամյա Բեար Փեյնը, դեռևս անչափահաս է, ժառանգությունը ժամանակավորապես կկառավարի մայրը՝ Շերիլը։

Երկրպագուները զարմացած են քանի որ Լիամի վերջին սիրելին մնացել է առանց ժառանգության՝ չնշված լինելով որևէ իրավական փաստաթղթում։

Հիշեցնենք, որ 31-ամյա երգիչը մահացել է 2024 թվականի հոկտեմբերի 16-ին Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում՝ CasaSur Palermo հյուրանոցի երրորդ հարկի պատշգամբից ընկնելու հետևանքով։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie