Ուղիղ եթեր

Փաշինյանը քովիդով չի վարակվի, արտահերթի չեն գնում, ՔՊ-ի վարկանիշը մաշեցվել է․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:13 07-05-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 7-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հաստատեց, որ ընդունել է Ռուսաստանի նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա: «Մենք հրապարակային ասել ենք՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, որի մեջ ամենևին չի մտնում հարաբերություններ կառուցել ի հաշիվ այլ հարաբերությունների: Եվ այդ քաղաքականության տրամաբանության մեջ չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու և Ռուսաստանի հետ հարաբերությունները չենք զարգացնելու և խորացնելու, ինձ համար հասկանալի չեն այդ մեկնաբանությունները»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին։ Նա նաև հավելեց՝ միջոցառումները կարևոր են Երկրորդ աշխարհամարտի ընթացքում տարած հաղթանակի համատեքստում, կարևորեց նաև երկկողմ օրակարգի հարցերի քննարկումը նման հանդիպումներին: Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը չէր բացառել, որ Փաշինյանը վերջին րոպեին կարող է քովիդով հիվանդանալ ու չմեկնել։

Փաշինյանը հարցուպատասխանի ժամանակ նաև հայտարարել է, որ իր կառավարությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների չի պատրաստվում։ Ըստ նրա՝ եթե հետահայաց նայենք վերջին տարիներին, ապա կտեսնենք, որ ամեն տարի կան պնդումներ։ Այդ պնդումը կապված է եղել նրա հետ, որ ես և մեր մյուս գործընկերները շատ ակտիվ մարզային հանդիպումներ ու շփումներ ենք ունենում քաղաքացիների հետ: Իսկ արդեն ծանոթ ձեռագիրն այն է, որ եթե պաշտոնյան անմիջական մոտ տարածությունից քաղաքացի տեսնում է, ուղիղ ապացույցն է նրան, որ կառավարությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների: Մենք, ինչպես նախկինում, չենք պատրաստվում արտահերթ ընտրությունների, մենք զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքով և քաղաքացիների հետ շփումը դրա ամենօրյա մասն է: Ես հորդորում եմ, պահանջում ու հանձնարարում եմ, որ կառավարության անդամներն ունենան կաբինետից դուրս հնարավորինս շատ օրեր»,- ասել է նա։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր հայտնել է, որ նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի պատրաստումը։ «Սահմանադրության նոր տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամսից»,- ասաց նախարարը։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ Անկախության հռչակագիրը Սահմանադրության նոր տեքստից դուրս մնա, Գալյանը պատասխանեց. «Մենք տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց տեքստը դեռևս մշակման փուլում է։ Հայեցակարգը մեկն է, այդ հայեցակարգի շրջանակներում տարբեր նորմերի հետ կապված կան տարբեր քննարկումներ։ Երբ տեքստը որոշակի լինի՝ կկիսվենք ձեզ հետ»։ Նա նաև ասաց, թե ընդդիմության ներկայացուցիչները չեն մասնակցում քննարկումներին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայներով այսօր Բարձրագույն դատական խորհրդի անդամներ դարձան Արմենուհի Հարությունյանը, Անահիտ Աբրահամյանը և Աշոտ Հայրապետյանը։ Արմենուհի Հարությունյանի և Աշոտ Հայրապետյանի օգտին քվերակել է 68 պատգամավոր, Անահիտ Աբրահամյանի օգտին՝ 67։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ Նշենք, որ Արմենուհի Հարությունյանը արդարադատության նախկին փոխնախարարն է եղել, ով, Սրբուհի Գալյանի նախարար դառնալուց հետո, անմիջապես պաշտոնանկ արվեց: Անահիտ Աբրահամյանը նույնպես աշխատել է արդարադատության նախարարությունում: Ինչ վերաբերում է Աշոտ Հայրապետյանին, ապա վերջինս ևս նախկինում աշխատել է նախարարությունում՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:22 Իրանից ճառագայթման վտանգ կա, բայց մեր ժողովուրդն անտեղյակ է
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
20:24 «Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ». ադրբեջանցու հայերեն մեկնաբանությունը՝ Փաշինյանի գրառման տակ
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
20:04 ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը. Բաքվի պատասխանը՝ ԱԳՆ-ին
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը
18:55 Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 37-ամյա վարորդը բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին
19:25 Հեռու մեզնից․ որդիս Աննա Հակոբյանի հետ չի նախաճաշել․ Հակոբ Ավետիքյան
11:32 ՌԴ–ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին
21:11 Գյուղից գնացողները էլ չեն ուզե հետ գան. Վարդաղբյուր գյուղում տարեցտարի ավելացել են փակ դռները