Ներքին 1 տարի առաջ - 22:57 06-05-2025

Արտաքին առևտուրը զգալիորեն կրճատվել է. արտահանումը՝ 61,8%-ով, ներմուծումը՝ 47,9%-ով

ՀՀ տնտեսությունը 2025 թ. առաջին եռամսյակում 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.1%-ով:

Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրությունը նվազել է 18,5%-ով, մինչդեռ գյուղատնտեսությունը ցույց է տվել 10,5%, շինարարությունը՝ 13,6% աճ:

Մեծածախ և մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 6%-ով, իսկ ծառայությունների ոլորտը՝ 11,5%-ով:
Առևտուրը ցույց է տալիս աճի տեմպերի դանդաղում, քանի որ նախկինում այն խթանվել էր հիփոթեքային գործարքներով, երբ նոր բնակարանների գնորդները միջոցներ էին ծախսում դրանց կահավորման համար։

Ավելի վաղ ՀՀ կենտրոնական բանկը նշել էր, որ 2022-2023 թթ. աճից հետո, որը պայմանավորված է ռելոկանտների ներհոսքով, 2025թ. ակնկալվում է վերադառնալ տնտեսական աճի նորմալ տեմպերին՝ տարեկան մոտ 5% աճին։

Արտաքին առևտուրն առաջին եռամսյակում զգալիորեն կրճատվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. արտահանումը՝ մոտ 2,5 անգամ կամ 61,8%-ով, ներմուծումը՝ գրեթե կրկնակի` 47,9%-ով:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»