Խանութներում գները ավելի բարձր արժեք ունեն, որովհետև այսօր մասքազերծումը մեր համար 7-12 դոլար է՝ 1 կգ-ի համար, Wildberries-ը բերում է 0 տոկոս մաքսազերծումով, այսինքն եթե ես 1 կգ շոր եմ բերում 7-12 դոլար մուծում եմ պետությանը հարկ, իսկ Wildberries-ը դա չի վճարում, էլ ինչ գերշահույթի մասին կարող է խոսք լինել։
Մենք բողոքում ենք ոչ թե գերշահույթ ստանալու համար, այլ գոնե շահույթ ստանալու համար , թե չէ փակվում են խանութները։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց կառավարության մոտ Wildberries-ի փակման պահանջով ակցիային մասնակցող տնտեսվարողներից մեկը։
Մեկ այլ տնտեսավարող ասաց, որ անցած տարվա համեմատ իր առևտրաշրջանառությունը 50 տոկոսով կրճավել է։ «Հիմա յոլա եմ գնում իմ լավ կլիենտերի հաշվին, որ գալիս են իմ մոտ, բնականաբար իմ գնով չեմ կարողնում ծախել, էժան էմ տալիս, որ վաճառվի, բայց շահույթը չի երևում, 0-ի վրա աշխատում եմ»։